Կոպա Ամերիկա. Կանադան 11-մետրանոցներով հաղթեց Վենեսուելային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կանադայի հավաքականը Արլինգթոնում մրցեց Վենեսուելայի թիմի դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Կանադացիներին 13-րդ րոպեին առաջ մղեց Ջեյքոբ Շաֆելբուրգը, որին մրցակիցը 65-րդ րոպեին պատասխանեց Սալոմոն Ռոնդոնի դիպում հարվածով։
Ըստ մրցաշարի կանոնակարգի համաձայն` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ փուլում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։
Հարվածաշարում փայլեց կանադացիների դարպասապահ Մաքսիմ Կրեպոն, կատարեց երկու սեյվ` օգնելով իր թիմին հաղթել 4:3 հաշվով։
Այսպիսով, Ջեսի Մարշի գլխավորած հավաքականը դուրս եկավ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի թիմի դեմ։ Կողմերը հանդիպել էին նաև մրցաշարի բացման խաղում. «ալբիսելեստեն» հաղթել էր 2:0 հաշվով։ Վենեսուելան լքեց պայքարը։
Վերջում հավելենք, որ Կանադայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Արգենտինայի հավաքական, Կանադայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Ջեյքոբ Շաֆելբուրգ, Ջեսի Մարչ, Սալոմոն Ռոնդոն, Վենեսուելայի հավաքական