Կոպա Ամերիկա. Լաուտարոյի բենեֆիսը. Արգենտինան հաղթեց նաև Պերուին🎥

Կոպա Ամերիկա. Լաուտարոյի բենեֆիսը. Արգենտինան հաղթեց նաև Պերուին🎥

30/06/2024 - 10:57

Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի երրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մայամիի Գարդենսի «Հարդ Ռոք» մարզադաշտում մրցեց Պերուի թիմի դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «ալբիսլեստեն» մեծացրեց ճնշումը` հաղթելով 2:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը դարձավ դուբլի հեղինակ։

Նշենք, որ Մարտինեսը մրցաշարում խփել է արդեն 4 գոլ ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

72-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց արգենտինացիների կիսապաշտպան Լեանդոր Պարեդեսը։ 30-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

A խմբի երրորդ տուրում կայացել է ևս մեկ հանդիպում.

Չիլի 0:0 Կանադա

Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 9 միավոր
  2. Կանադա – 4
  3. Չիլի – 2
  4. Պերու – 1

Այսպիսով, A խմբից Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակիչ դուրս եկան Արգենտինայի ու Կանադայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023