Կոպա Ամերիկա. Բրազիլիան վերջապես փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Պարագվային🎥

Կոպա Ամերիկա. Բրազիլիան վերջապես փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Պարագվային🎥

29/06/2024 - 09:17

Ամերիկայի գավաթի խաղարկության D խմբի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը Փարադայսի «Էլիջենթ» մարզադաշտում մրցեց Պարագվայի թիմի դեմ։

«Պենտակամպիոններն» արդեն առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։

Երկրորդ կեսում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գոլով և ձևակերպեցին վերջնական հաշիվը` 4:1։

Դորիվալ Ժունիորի գլխավորած հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին Սավինիոն ու Լուկաս Պակետան։ Պարագվայցիներից աչքի ընկավ Օմար Ալդերետեն։

D խմբում կայացել է ևս մեկ խաղ.

Կոլումբիա 3:0 Կոստա Ռիկա

Խումբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Կոլումբիա – 6 միավոր
  2. Բրազիլիա – 4
  3. Կոստա Ռիկա – 1
  4. Պարագվայ – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023