Կոպա Ամերիկա. Բրազիլիան ձախողվեց` չկարողանալով կոտրել Կոստա Ռիկայի դիմադրությունը 🎥

Կոպա Ամերիկա. Բրազիլիան ձախողվեց` չկարողանալով կոտրել Կոստա Ռիկայի դիմադրությունը 🎥

25/06/2024 - 10:37

Կոպա Ամերիկա-2024-ի D խմբի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը Ինգլվուդում մրցեց Կոստա Ռիկայի թիմի դեմ։

Չնայած հանդիպման ամբողջ ընթացքում «պենտակամպիոններն» ունեին տոտալ առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոս դարձավ կոստառիկացիների դարպասապահ Պատրիկ Սեկեյրան, որը կատարեց 7 սեյվ։

Խմբի մյուս խաղում Կոլումբիան 2:1 հաշվով հաղթել է Պարագվային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023