Կոպա Ամերիկա . Արգենտինան ու Չիլին հաղթանակներ են տոնել 🎥
Օվկիանոսից այն կողմ շարունակվում է Կոպա Ամերիկան, որի շրջանակում ավարտվեց 2-րդ տուրը։
Չիլիի հավաքականը Կույաբայում մրցեց Բոլիվիայի հավաքականի դեմ։ Չնայած Մարտին Լասարտեի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն խփեցին ընդամենը մեկ գնդակ, որն իր անվան դիմաց 10-րդ րոպեին գրանցեց Բեն Բրերետոնը։
Մրցաշարի ֆավորիտներից Արգենտինայի հավաքականն էլ նույն հաշվով հաղթեց Ուրուգվային։
«Ալբիսելեստեին» հաղթանակ պարգևեց 13-րդ րոպեին Գվիդո Ռոդրգիեսի խփած միակ գոլը։
Երկրորդ տուրից հետո A խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 4 միավոր
- Չիլի – 4 միավոր
- Պարագվայ – 3 միավոր (անցկացրած մեկ խաղ)
- Ուրուգվայ – 0 միավոր (անցկացրած մեկ խաղ)
- Բոլիվիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Բեն Բրերետոն, Բոլիվիայի հավաքական, Գվիդո Ռոդրիգես, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական