Կոպա Ամերիկա. Արգենտինան կրկին հաղթեց Կանադային` դուրս գալով եզրափակիչ🎥

Կոպա Ամերիկա. Արգենտինան կրկին հաղթեց Կանադային` դուրս գալով եզրափակիչ🎥

10/07/2024 - 08:57

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականն Իսթ Ռութերֆորդում մրցեց Կանադայի թիմի դեմ։

«Ալբիսելեստեն» կրկին հաղթեց կանադացիներին` առավելության հասնելով 2:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականից մեկական անգամ աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Լիոնել Մեսին։

Հիշեցնենք, որ Արգենտինան Կանադային նույն հաշվով հաղթել էր նաև մրցաշարի բացման խաղում։

Այսպիսով, մրցաշարի գործող հաղթողը երկրորդ անգամ անընդմեջ կխաղա եզրափակիչում, որտեղ մրցելու է Ուրուգվայ – Կոլումբիա զույգի հաղթողի դեմ։ Այդ դիմակայությունը կայանալու է հուլիսի 11-ին` Երևանի ժամանակով 4:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023