Կոպա Ամերիկա. Արգենտինան երկրորդ հաղթանակը տարավ 🎥

Կոպա Ամերիկա. Արգենտինան երկրորդ հաղթանակը տարավ 🎥

26/06/2024 - 10:11

Կոպա Ամերիկա-2024-ի A խմբի երկրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականն Իսթ Ռութերֆորդում մրցեց Չիլիի թիմի դեմ։

«Ալբիսելեստեն» հանդիպման մեծ մասում ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն միայն 88-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել։

Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեց Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Պերու 0:1 Կանադա

Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 6 միավոր
  2. Կանադա – 3
  3. Չիլի -1
  4. Պերու – 1

Այսպիսով, Արգենտինայի հավաքականն առաջինը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023