Կոպա Ամերիկա. ԱՄՆ-ը և Ուրուգվայը մեկնարկեցին վստահ հաղթանակներով🎥
Կոպա Աներիկա-2024-ի C խմբի առաջին տուրում պայքարն սկսեց մրցաշարի տանտերը` ԱՄՆ-ի հավաքականը, որն Առլինգթոնում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` ամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով։
Գրեգ Բերալթերի թիմից գոլերը խփեցին «Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչն ու «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը։
Խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը նույնպես մեկնարկեց վստահ հաղթանակով ու առավելության հասավ 3:1 հաշվով։
«Չարուայիղ» աչքի ընկան Մաքսիմիլիանո Արաուխոն, Դարվին Նունյեսն ու Մաթիաս Վինյան։ Պանամացիների միակ գնդակը խփեց Մայքլ Մուրիլոյն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, ԱՄՆ կանանց հավաքական, Գրեգ Բերալթեր, Դարվին Նունյես, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Մաթիաս Վինյա, Մայքլ Մուրիլիո, Մաքսիմիլիանո Արաուխո, Ուրուգվայի հավաքական, Քրիստիան Պուլիշիչ, Ֆոլարին Բալոգան