Կոպա Ամերիկա. ԱՄՆ-ը ֆիասկոյի ենթարկվեց` լքելով պայքարը 🎥
Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում մրցաշարի տանտեր ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուրուգվայի թիմի դեմ։
Վերջին տուրից առաջ ԱՄՆ-ի հավաքականին պայքարը շարունակելու համար անհրաժեշտ էր միայն հաղթանակ տանել, սակայն Գրեգ Բերալթերի թիմը ձախողվեց ու պարտվեց 0:1 հաշվով։
Ուրուգվայցիների հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց իտալական «Նապոլիի» պաշտպան Մաթիաս Օլիվեռան։
C խմբի մյուս խաղում գրանցվեց հետևյալ արդյունքը.
Բոլիվիա 1:3 Պանամա
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Ուրուգվայ – 9 միավոր
- Պանամա – 6
- ԱՄՆ – 3
- Բոլիվիա – 0
Այսպիսով, Ուրուգվայի ու Պանամայի հավաքականները դուրս եկան Կոպա Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչ, իսկ ԱմՆ-ը և Բոլիվիան լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, ԱՄՆ հավաքական, Գրեգ Բերալթեր, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Մաթիաս Օլիվեյրա, Ուրուգվայի հավաքական