Կոպա Ամերիա. Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Կոպա Ամերիա. Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը

15/06/2024 - 18:32

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը ներկայկացրել է Ամերիկայի գավաթի խաղարկության վերջնական հայտացուցակում ընդգրկած ֆուտբոլիստներին։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Այաքս», Նիդերլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտպաններ – Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Նաուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մարկոս Ակունյա («Սևիլիա», Իսպանիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»,Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ – Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Ռոդրիգո Դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Էզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա)

Հարձակվողներ – Անխել Դի Մարիա («Բենֆիկա»), Վալենտին Կարբոնի («Մոնցա», Իտալիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկության գործող հաղթողն է։ Հունիսի 21-ին ԱՄՆ-ում մեկնարկելիք մրցաշարում ընդգրկված է A խմբում և մրցելու է Կանադայի, Չիլիի ու Պերուի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023