Կոուտինիոն կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Լեսթերի» կազմում։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես գալու տարիներին մի քանի մրցաշրջան աշխատել է «աղվեսների» ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ, իսկ հյուսիսիռլանդացի մասնագետը համարվում է Կոուտինիոյի տաղանդի մեծ երկրպագուն։
Diaro Sport-ի տեղեկություններով «Լեսթերը» դիտարկում է խաղացողին վարձակալելու տարբերակը։ Նշվում է, որ անգլիական ակումբը ցանկանում է ունենալ նաև խաղացողին գնելու անմիջական իրավունք, իսկ ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումը դեմ չէ հենց այս տարբերակով բաժանվել կիսապաշտպանի ծառայություններից։
# Բավարիա, Բարսելոնա, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո