Կոուտինիոյի դուբլն օգնել է «Վասկոյին» ջախջախել «Սանթոսին» 🎥

Կոուտինիոյի դուբլն օգնել է «Վասկոյին» ջախջախել «Սանթոսին» 🎥

18/08/2025 - 10:15

Բրազիլիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գաման» մրցակցի դաշտում ջախջախել է 6:0 հաշվով։

Ֆեռնանդո Դինիզի գլխավորած թիմից դուբլ է գրանցել «Բարսելոնայի», «Լիվերպուլի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինոին։ «Վասկոյից» մեկական գոլ խփել են Լուկաս Պիթոնը, Դավիդը, Ռայանը և Չե Չեն։

33-ամյա Կոուտինիոն Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում առաջին գոլերն է խփել։ Նա 12-րդ հանդիպմանն է մասնակցել։

«Սանթոսը» տնային խաղերում կրել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Առհասարակ, Սան Պաուլո քաղաքը ներկայացնող ակումբի համար սա դարձել է երրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը։

Հանդիպումից հետո «Սանթոսի» ավագ և առաջատար, Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է։ Նրան մխիթարել է մրցակցի գլխավոր մարզիչ Դինիզը։ Վերջինը Նեյմարի հետ աշխատել Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելու ժամանակ։

«Վասկոն»19 միավոր է վաստակել ու լքել վտանգավոր գոտին` բարձրանալով 16-րդ տեղ։ «Սանթոսը» 21 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023