Կոուտինիոյի ապագան շարունակում է մնալ անորոշ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, եթե չմնա Կատալոնիայի մայրաքաղաքում, ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, եթե Կոուտինիոն ստիպված լինի հեռանալ «Բարսելոնայից», ապա չի դիտարկելու ՊՍԺ-ի և «Ինտերի» տարբերակները։ Նրա նպատակը ԱՊԼ վերադառնալն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը կարող է հայտնվել «Տոտենհեմում», «Չելսիում» կամ էլ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ներկա պահին ամենահավանականը «Տոտենհեմի» տարբերակն է։ «Բարսելոնան» և «շնաձկները» հնարավոր է իրականացնեն փոխանակում։ Բրազիլացի ֆուտբոլիստը կուղևորվի Լոնդոն, իսկ Տանգի Նդոմբելեն՝ Բարսելոնա։ Նշվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառանձություններով անձամբ հետաքրքրված է կատալոնացիների գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը։
Ավելի վաղ Մյունխենի «Բավարիան» հաղորդել է, որ չի պատրաստվում գնել Կոուտինիոյի ամբողջական տրանսֆերը։ Կատալոնական կաումբը նրա վաճառքից մտադիր է ստանալ 100-120 մլն եվրո։
# Բավարիա, Բարսելոնա, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, ՊՍԺ, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո