Կոուտինիոյին նոր վարձակալություն է սպասվում․ հայտնի է, թե որ ակումբն է ցանկանում վարձակալել նրան

Կոուտինիոյին նոր վարձակալություն է սպասվում․ հայտնի է, թե որ ակումբն է ցանկանում վարձակալել նրան

20/03/2020 - 11:59

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, ամռանը կրկին վարձակալությամբ նոր ակումբ կտեղափոխվի։ «Չելսին» պատրաստ է վարձակալել խաղացողին։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբն արդեն կապվել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի ծանոթանա վարձակալության պայմաններին։ «Չելսին» ցանկանում է նաև վարձակալության ավարտին ունենա խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու առաջնային իրավունք։

«Բարսելոնայի» ղեկավարությունն իր հերթին արդեն քննարկել է այդ տարբերակը և եկել այն եզրակացությանը, որ ավելի լավ է, որ բրազիլացի խաղացողին կրկին վարձակալությամբ տրամադրեն այլ ակումբի, քանի որ ներկա պահին որևէ ակումբ պատրաստ չէ նրա համար վճարել 90 մլն եվրո։ «Չելսին» պատրաստ է վճարել խաղացողի ամբողջ աշխատավարձը։

Խաղացողը ցանկանում է մնալ «Բավարիայում», սակայն ակումբը գտնում է, որ խաղացողի համար սահմանված 110 մլն եվրո չափազանցված է, բայց մյունխենյան ակումբը կարող է երկարաձգել վարձակալության ժամկետը։

«Ինտերը» նույնպես ցանկացել է վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին, սակայն իտալական ակումբի ֆինանսական միջոցները չեն բավականացնի նրան վարձակալելու համար։ Նշվում է, որ, հավանական է, Կոուտինիոն ներառվի Լաուտարո Մարտինեսի գործարքում։

Այս պահին «Բարսելոնան» մտադիր չէ ևս մեկ հնարավորություն տալ Կոուտինիոյին, սակայն Կիկե Սետիենը դեմ չէ նրա վերադարձին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023