Կոնֆերենցիաների լիգա. Արարատը ցավալի պարտություն կրեց Շկենդիայից
Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատը» հյուրընկալվելիս մրցեց Հյուսիային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» դեմ։
Հանդիպման մեկնարկում տանտերերն ունեին խաղային առավելություն ու արդեն 21-րդ րոպեին Ադենիս Շալայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո «արարատցիները» ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն «Շկենդիային» ամեն անգամ փրկում էր դարպասապահ Կոստադին Զահովը, ով առաջին կեսում կատարեց 4 սեյվ։
Նախքան ընդմիջման գնալը հյուսիսմակեդոնական ակումբը ևս մեկ գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը. հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Վալմիր Նաֆիուն։
Կողմերն ընդմիջան գնացին 2:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ «Շկենդիան» շարունակում էր ճնշում գործադրել Արտյոմ Պոտապովի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն այս խաղում հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց։
Այսպիսով, «Արարատը» 0:2 հաշվով ցավալի պարտություն կրեց «Շկենդիայից»։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Կոնֆերենցիաների լիգա, Շկենդիա, Շկենդիա - Արարատ