Կոնտե. «Տոտենհեմի նպատակն է կրկին լինել առաջատարների թվում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անտոնիո Կոնտեն։
Իտալացի մասնագետը նշանակումից հետո կիսվել է իր տպավորություններով.
«Ես շատ ուրախ եմ վերադառնալ մարզչականան աշխատանքի և գլխավորել Պրեմիեր լիգայի այնպիսի ակումբ, որը նպատակն է կրկին լինել առաջատարների շարքում։
«Տոտենհեմն» ունի գերժամանակակից ենթակառուցվածքներ և աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկը։
Անհամբեր սպասում եմ աշխատանքիս մեկնարկին, որպեսզի ակումբի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին փոխանցեմ կիրք, բնավորություն և նպատակաուղղվածություն, որոնք, որպես մարզիչ, մշտապես բնութագրել են ինձ։
Ամռանն իմ ու «Տոտենհեմի» միջև գործարքը չկայացավ, քանի որ ես նոր-նոր էի հեռացել «Ինտերից» և էմոցիոնալ տեսանկյունից նախորդ մրցաշրջանից չէի կտրվել, այդ պատճառով էլ այն ժամանակ ես ճիշտ համարեցի, որ դեռ ժամանակը չի եկել վերադառնալ մարզչական աշխատանքին։
Այնուամենայնիվ, Դանիել Լևիի վարակիչ վճռականությունն ու այս գործն ինձ վստահելու ցանկությունը հասան իրենց նպատակին»,- նշել է 52-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Տոտենհեմ