Կոնտե․ «Հարձակվե՛ք ինձ վրա, ոչ թե ակումբի կամ ֆուտբոլիստների»
Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Բրեշիային» 6։0 հաշվով հաղթելուց հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է իր տպվաորություններով․
«Մենք խփեցինք 6 գնդակ՝ բաց չթողնելով ոչ մեկը, իսկ դա գոհ լինելու պատճառ է։
«Ինտերի» խաղում միշտ դրական տեղաշարժ կա, սակայն կան մարդիկ, ովքեր ցանկանում են բաժակի կեսը տեսնել դատարկ, ոչ թե ամբողջությամբ լիքը։ Նրանք ցանկանում են խնդիրներ ստեղծել, սակայն ես ուշադրություն չեմ դարձնում։ Հարձակվե՛ք ինձ վրա, ոչ թե ակումբի կամ ֆուտբոլիստների։
Մենք տքնաջան աշխատում ենք։ Կորոնադադարի մեծ մասի ընթացքում մենք աշխատել ենք մարտավարական նոր գաղափարների շուրջ և ինձ դուր եկավ թիմի խաղը, քանի որ տեսա նրանց արդյունավետությունը։
Արդյունքը ոչ միշտ է համապատասխանում ցույց տված խաղին, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է»,- Անտոնիո Կոնտեի խոսքերը մեջբերում է DAZN-ը՝ հղում կատարելով Football Italia-ին։
# Ա-սերիա, Անտոնիո-Կոնտե, Բրեշիա, Ինտեր