Կոնտեն մերժել է եվրոպական գրանդ հավաքականներից մեկը գլխավորելու առաջարկը
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատանքի տարբեր առաջարկներ է սկսել ստանալ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Մաուրիցիո Պիստոկին, Կոնտեի հետ կապ են հաստատել Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունից` առաջարկելով նրան գլխավորել Հոլանդիայի հավաքականը։
Սակայն, 51-ամյա մասնագետը մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է աշխատել ակումբային մակարդակով։
Ինչպես գիտեք, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի ընտրանուց կրած 0:2 հաշվով պարտությունից հետո «նարնջագույնների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ֆրանկ դե Բուրը, և այժմ այդ հաստիքը դեռևս ազատ է։
Ինչ վերաբերում է Անտոնիո Կոնտեին, ապա վերջինս գործազուրկ է ս/թ մայիսի 26-ից, երբ հեռացավ «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ինտերից» հեռանալուց հետո իտալացի մասնագետը մոտ էր «Տոտենհեմը» գլխավորելուն, սակայն բանակցությունները մտան փակուղի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԵՎՐՈ-2020, Ինտեր, Հոլանդիայի հավաքական, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միություն, Չեխիայի հավաքական, Տոտենհեմ, Ֆրանկ դե Բուր