Կոնտեն խնդրել է Ինտերի ղեկավարությանը գնել Վիդալին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, իտալացի մասնագետը ակումբի ղեկավարությանը խնդրել է ներդնել բոլոր միջոցները և ինչքան հնարավոր է շուտ ձեռք բերել չիլիացի կիսապաշտպանին:
Ենթադրվում է, որ «Բարսելոնային» անհրաժեշտ է վաճառել Վիդալին, որպեսզի կարողանա իրականացնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը:
Վիդալը Կոնտեի ղեկավարության տակ խաղացել է 2011-14 թվականներին «Յուվենտուսում»: