Կոնտեն Ինտերից պահանջել է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ
Ինտերը ցանկանում է թիմ հրավիրել «Յուվենտուսի» և «Չելսիի» նախքին մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Արդեն մի քանի ամսիս է, ինչ կողմերը բանակցում են: «Ինտերը» ներկայացնում են գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան և նախագահ Սթիվեն Չժանը:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Կոնտեն իր ծառայությունների դիմաց պահանջել է տարեկան 10 մլն եվրո:
Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Մասիմիլիանո Ալեգրին է, որի աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում է տարեկան 7,5 մլն եվրո, իսկ «Ինտերի» ներկայիս մարզիչ Լուչանո Սպալետին ստանում է տարեկան 4,5 մլն եվրո:
Կոնտեն հիանալի հասկանում է իր պահանջարկը: Նա ունի տարբերակ նաև «Միլանի» հետ, բայց ներկա պահին ավելի հավանական է, որ նա կգլխավորի «Ինտերը»: