Կոնտեի ապագան մշուշոտ է․ Ինտերը կողմնորոշվել է նրա փոխարինողի հարցում
Երեկ՝ օգոստոսի 21-ին, կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ինտերը» 2։3 հաշվով պարտվեց «Սևիլիային»։
Այդ խաղից հետո կրկին տեղեկատվություն տարածվեց, որ «ներաձուրիների» ղեկավարությունը դիտարկում է Անտոնիո Կոնտեին աշխատանքից հեռացնելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Անտոնիո Կոնտեն և «Ինտերի» ղեկավարները հաջորդ շաբաթ հանդիպում են ունենալու՝ քննարկելու մարզչի ապագան։ Եթե միլայնան ակումբի ղեկավարները որոշեն, որ Կոնտեի հետ չեն շարունակում համագործակությունը, ապա գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է։
Հիշեցնենք, որ Մաքս Ալեգրին իր մարզչական կարիերայի ընթացքում արդեն մեկ անգամ փոխարինել է Անտոնիո Կոնտեին, երբ թուրինյան ակումբի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի հրավերով 2014/15 մրցաշրջանից առաջ գլխավորեց «ծեր սենյորան»։ Հավելենք, որ Մարոտան այժմ նույն պաշտոնը զբաղցենում է հենց «Ինտերի» համակարգում։
# Անտոնիո-Կոնտե, Եվրոպա-լիգա, Ինտեր, Մասիմիլիանո-Ալեգրի, Սևիլիա