Կոնյասպորի երկրպագուները սադրիչ պաստառներ են պատրաստել Թուրքիա – Հայաստան հանդիպման համար 📸

Կոնյասպորի երկրպագուները սադրիչ պաստառներ են պատրաստել Թուրքիա – Հայաստան հանդիպման համար 📸

08/09/2023 - 18:15

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցելու է Թուրքիայի ընտրանու դեմ։

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ թուրք երկպրագուներն այդ հանդիպմանը պատրաստվում են սադրիչ պաստառներ պարզել։

Մասնավորապես, Telegram-ի «Первый ближневосточный» ալիքը հայտնում է, որ թուրքական Սուպեր լիգան ներկայացնող «Կոնյասպոր» ակումբի երկրպագուները երեք պաստառ են պատրաստել։

Առաջին պաստառի վրա գրված է հետևյալը.

«FUCK ASALA PKK NEMESIS»։

Այժմ մանրամասնենք պաստառի վրայի երկտողը.

Անգլերենից «fuck» բառը, կարծում ենք, թարգմանության կամ բացատրության կարիք չկա։

ԱՍԱԼԱ-ն Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն էր։ Այն եղել է ռազմական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1975 թվականին և վաղուց լուծարվել: Այն ստեղծվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգների կողմից։ ԱՍԱԼԱ-ն իր առջև նպատակ էր դրել «ստիպել Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն ընդունել իր պատասխանատվությունը 1,5 միլիոն հայերի մահվան համար, հատուցումներ վճարել և տարածքային փոխզիջումներ կատարել պատմական Հայաստանին»:

PKK-ն Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Nemesis-ը հայ վրիժառուների միավորումն էր, որը 1918-22 թթ. ընթացքում վերացրել է հայոց ցեղասպանությունն իրականացրած գլխավոր պարագլուխներին։

Երկրորդ պաստառը նվիրվածք է թուրքական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմարեպության անդամ, թուրքական հետախուզական ծառայությունների հետ սերտ համագործակցած Աբդուլահ Չաթլին, ով, չնայած հայերի հետ որևէ կապ չի ունեցել, սակայն բազմաթիվ քուրդ ակտիվիստների է ժամանակին առևանգել, որոնց ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Հավանաբար, «Կոնյասպորի» երկրպագուներ այդ պաստառով ցանկանում են վիրավորել նաև քրդերին։

Երրորդ պաստառի վրա պատկերված են հայոց ցեղասպանության գաղափարն իրագործած անձինք` Ջեմալ, Թալեաթ և Էնվեր փաշաները։

Բացի դրանից, պաստառի վրա նաև գրություն կա, որը վերագրվում է պանթյուրքիզմի գաղափարակից Նիհալ Աթսիզին (1905-1975 թթ.)։

Եթե այն բառացի թարգմանենք, կստացվի հետևյալը.

«Հայը շանը տեսնելիս գաղափարներ է ստանում, շունը` հային` երախտագիտություն։ Կգա այն օրը, երբ կհնչի թուրքական ժողովրդական երգը։ Դու կարող ես լինել հայ, իսկ ես կրկին թուրք եմ»։

Հավելենք, որ Թուրքիա – Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023