ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սուարեսի գոլն ու Բուսկետսի ասիստը հաղթանակ են պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սուարեսի գոլն ու Բուսկետսի ասիստը հաղթանակ են պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥

07/03/2025 - 13:30

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» սեփական դաշտում մրցել է Ճամայկան ներկայացնող «Կավալիերի» դեմ։

Հանդիպման ընթացքում ամերիկյան թիմն ուներ խաղային առավելություն և հաղթել է 2:0 հաշվով։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմի գոլերը խփել են Տադեո Ալենդեն ու «Բարսելոնայի», «Լիվերպուլի», Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը։

Նշենք, որ Ալենդեին ասիստ է կատարել «Բարսելոնայի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Սերխիո Բուսկեստը։

«Ինտեր Մայամիից» հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին` Երևանի ժամանակով 4:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023