ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սոնը ֆանտաստիկ մրցելույթ է ունեցել` օգնելով «Լոս Անջելեսին» ջախջախիչ հաղթանակ տանել 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սոնը ֆանտաստիկ մրցելույթ է ունեցել` օգնելով «Լոս Անջելեսին» ջախջախիչ հաղթանակ տանել 🎥
18/02/2026 - 12:00

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Լոս Անջելեսը» մրցակցի դաշտում 6:1 հաշվով ջախջախել է Հոնդուրասը ներկայացնող «Ռեալ Էսպանիային»։

Ամերիկյան ակումբից փայլել է «Տոտենհեմի» նախկին վինգեր, հարավկորեացի անվանի ֆուտբոլիստ Հին Մին Սոնը, որը գրանցել է մեկ գոլ ու երեք ասիստ։

Մարկ Դոս Սանթոսի գլխավորած թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Դենիս Բաունգան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դավիդ Մարտինեսն ու Տիկոտի Թիլմանը

«Ռեալ Էսպանիայի» հեղինակության գնդակը խփել է Ջեք Ժան-Բատիստը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Լոս Անջելեսում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026