Կոմոն 21 տարի անց վերադարձավ Ա սերիա
Ավարտվեց Իտալիայի երկրորդ դիվիզիոնի` Բ սերիայի, 2023/24 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։
Վերջին` 38-րդ տուրում «Կոմոն» սեփական մարզադաշտում մրցեց «Կոզենցայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Այս ոչ-ոքիի շնրհիվ Օսիան Ռոբերտսի թիմը վաստակեց 73 միավոր և առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում` 21 տարի անց նվաճելով Ա սերիայի ուղեգիր։
Ակումբը նախորդ անգամ Ա սերիայում հանդես է եկել 2002/03 մրցաշրջանում, երբ առաջնություն զբաղեցրեց 17-րդ տեղը` դուրս մնալով ուժեղագույնների խմբից։
Հավելենք, որ «Կոմոն» դեռևս 2018/19 մրցաշրջանում հանդես էր գալիս իտալական չորորդ դիվիզիոնում` Դ սերիայում։
Նշենք, որ «Կոմոյի» մարզչական շտաբում է ընդգրկված նաև «Արսենալի», «Բարսելոնայի», «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի անվանի նախկին կիսապաշտպան Սեկս Ֆաբրեգասը, իսկ ակումբի ներդրողների թվում է նաև «Արսենալի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բ-Սերիա, Թիերի Անրի, Կոմո, Սեսկ Ֆաբրեգաս