«Կոմոն» շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով «Պիզային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Կոմոն» «Արենա Գարիբալդի» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Պիզային»։
Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Անաստասիոս Դուվիկասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաքսիմո Պերոնեն։
«Բիանկոբլուն» «չոր» հաշվով երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Ակումբն անցկացրած 18 խաղում միայն 12 գոլ է բաց թողել ու այդ ցուցանիշով Ա սերիայի լավագույն պաշտպանությունն ունի։
«Կոմոն» 33 միավորով 4-րդ տեղ բարձրացավ, «Պիզան» 12 միավորով վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml