«Կոմոն» կրկին տպավորում է` տարին ավարտելով խոշոր հաշվով հաղթանակով 🎥
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Կոմոն» «Վիա դել Մարե» ստադիոնում հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ։
Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողներ Նիկո Պասն ու Խակոպո Ռամոնը, աչքի ընկավ նաև Անաստասիոս Դուվիկասը։
«Բիանկոբլուն» 27 միավորով բարձրացավ եվրագավաթային գոտի` 6-րդ տեղ, «Լեչեն» 16 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml