«Կոմոն» իր համար ռեկորդային գնով ձեռք կբերի Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին

«Կոմոն» իր համար ռեկորդային գնով ձեռք կբերի Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին

12/06/2025 - 16:50

«Կոմոն» ձեռք կբերի Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Մարտին Բատուրինային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնություն ունեն։ «Կոմոն» խորվաթ կիսապաշտպանի համար կվճարի 18 միլիոն եվրո։

Գործարքը, պարգևավճարները ներառյալ, «բիանկոբլուի» համար կարող է արժենալ 25 միլիոն եվրո։

Գործարքը կդառնա «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկարժեքն ու կգերազանցի Մաքսենս Կակերեի ռեկորդը։ Ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին 2025 թ. ձմռանը «Լիոնից» ձեռք է բերել 15 միլիոն եվրոյով։

Մարտին Բատուրինան 2017 թ. օգոստոսից «Դինամո Զագրեբի» համակարգում է և ակումբում 165 խաղում խփել է 22 գոլ, կատարել 39 ասիստ։ Նա 2023 թ. նոյեմբերից հրավիրվում է Խորվաթիայի ազգային հավաքական ու 12 խաղում 1 գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023