Կոմանն իր կարիերայի բոլոր մրցաշրջաններում դարձել է ներքին առաջնության չեմպիոն
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» ու առաջնության ավարտից երեք տուր առաջ դարձավ չեմպիոն` «արծաթյա սկուտեղին» տիրանալով 10-րդ անգամ անընդմեջ։
Ինչպես տեղեկացնում է SportBible-ն, մյունխենյան ակումբի եզրային հարձակվող Կինգլսի Կոմանն իր կարիերայի բոլոր մրցաշրջաններում դարձել է ներքին առաջնության չեմպիոն։
Ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ ներքին առաջնության չեմպիոն դարձել է դեռևս 2012/13 մրցաշրջանում` ՊՍԺ-ի կազմում դառնալով Լիգա 1-ի հաղթող։
25-ամյա ֆուտբոլիստն, ընդհանուր առմամբ, արդեն 11 անգամ անդընդմեջ դարձել է որևէ երկրի ներքին առաջնության հաղթող։
Կոմանը երկուական անգամ դարձել է Լիգա 1-ի և Ա սերիայի («Յուվենտուսի» կազմում) չեմպիոն, 7 անգամ էլ հաղթել է Բունդեսլիգան։
Հավելենք, որ ֆրանսիացի վինգերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպման` դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բավարիա, Բունդեսլիգա, Լիգա-1, Կինգլսի Կոման, Յուվենտուս, ՊՍԺ