Կողոպտիչները թալանել են Դելե Ալիի տունը՝ ծեծելով նրան
«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին ենթարկվել է զինված հարձակման։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով գիշերը 00։30-ի սահմաններում։ Ալին այդ պահին տանը եղել է իր եղբոր՝ Հարի Հիքֆորդի և ընկերուհու հետ։ Զինված անձինք նրան սպառնացել են դանակով, հարվածել են նրա դեմքին՝ հասցնելով որոշ մարմնական վնասվածքներ, սակայն հիվանդանոց դիմելու կարիք չի եղել։ Տուժել է նաև Ալիի ընկերներից մեկը։
Հանցագործներն իրենց հետ տարել են Richard Mille-ի և Audemar Piguet-ի արտադրության ժամացույցներ և Ալիի ընկերուհուն պատկանող մի շարք զարդեր։
Նշվում է, որ խաղացողն արդեն դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ, սակայն դեռևս ոչ ոք հանցագործության կասկածանքով չի ձերբակալվել։
Այդ դեպքից հետո Դելե Ալին Twitter-ի իր օգտահաշվում կատարել է գրառում՝ գրելով․
«Շնորհակալ եմ բոլոր նամաների և աջակցության համար։ Սարսափելի փորձ էր, սակայն այժմ ամեն ինչ կարգին է»։
# Դելե Ալի, Տոտենհեմ