Կոկորինի փաստաբան․ Երկու շաբաթից կդիմենք ՄԻԵԴ
«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի փաստաբան Անդրեյ Ռոմաշովը կիսվել է այսօրվա դատկան նիստում հրապարակված որոշման մասին իր կարծիքով, որտեղ դատարանը մերժել է ֆուտբոլիստի կալանքը մինչև ապրիլի 8-ը երկարացնելու դատարանի որոշման դեմ բողոքարկումը։
«Իհարկե, դատարանի որոշումը սպասելի էր։ Ես նիստից առաջ էլ ասում էի, որ բողոքարկումը բավարարելը անհնար է»,- ասել է Ռոմաշովը «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում :
-Ե՞րբ եք պլանավորում դիմել ՄԻԵԴ։
-Հենց ստանանք բողոքարկման որոշման կրկնօրինակը, իսկ դա կլինի մոտավորապես երկու շաբաթից։ Այդ ժամանակահատվածից ոչ շուտ կրկնօրինակը կհայտնվի Տվերի դատարանում, որտեղ մենք հույս ունենք ստանալ այն և արդեն այդ ժամանակ կբողոքենք ՄԻԵԴ։
-Ի՞նչ հույսեր ունեք։
-Մենք հույս ունենք, որ կլինի բողոքի օբյեկտիվ վերանայում, քանի որ մեր դեպքում կա Ալեքսանդր Կոկորինի առողջությանը լուրջ վնաս հասցնելու վտանգ, ավելի կոնկրետ՝ հնարավոր հաշմանդամություն։ Սա մեր առաջնային պահանջն է։Նաև մենք կարծում ենք, որ կալանքի երկարացումը և խափանման միջոցի ընտրությունը դեմ են մարդու իրավունքներին։
-Հնարավո՞ր է, որ գործը վերնայեն ապրիլի 8-ից շուտ, երբ լրանում է Կոկորինի կալանքի հերթական ժամկետը։
-Ոչ, հնարավոր չէ։ Բողոքի վերանայումը կլինի դիմելուց մոտավորապես մեկ ամիս անց։