Կոլո-Մուանին հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում
«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։
Ինչպես հայտնում է RMC-ին, ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։
24-ամյա հարձակվողի խաղին հետևում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հաղորդվում է, որ «Բավարիան» Կոլո-Մուանիին դիտարկում է որպես «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի այլընտրանքային տարբերակ։
«Ռեկորդ մայսթերը» Կոլո-Մուանիին կփորձի ձեռք բերել, եթե չկարողանա կատարել Քեյնի տրանսֆերը։
Հատկանշական է, որ «Տոտենհեմն» էլ ֆրանսիացի գոլահարին դիտարկում է որպես Հարի Քեյնի փոխարինող։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Այնտրախտը» Կոլո-Մուանիի վաճառքից ցանկանում է վաստակել 60 մլն եվրո։
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն «արծիվների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 46 խաղում դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Ռանդալ Կոլո-Մուանի, Տոտենհեմ, տրանսֆերներ