Կշիշտոֆ Պյոնտեկը կարիերան, հնարավոր է, շարունակի Բունդեսլիգայում
Բեռլինի «Հերտան» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։
Ըստ մեկ այլ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ գերմանական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 27 մլն եվրո։
Կողմերն արդեն սկսել են բանակցել, որպեսզի տրանսֆերը հասցնեն ձևակերպել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Նշվում է նաև, որ դեռևս պայքարի մեջ է նաև «Տոտենհեմը», որը փորձում է գտնել վնասվածք ստացած Հարի Քեյնի համար։ Սակայն, լոնդոնյան ակումբի համար դժվար կլինի ձեռք բերել խաղացողին, քանի որ առաջարկել է վարձակալել խաղացողին՝ հետագայում գնելու նպատակով, բայց այս պայմանով իտալական ակումբը չի ցանկանում բաց թողնել իր խաղացողին։
# Կշիշտոֆ-Պյոնտեկ, Հարի Քեյն, Հերտա, Միլան, Տոտենհեմ, տրանսֆերներ