ԿԼ. Նոան խաղավերջում հաղթանակ կորզեց Շկենդիայից` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ🎥

ԿԼ. Նոան խաղավերջում հաղթանակ կորզեց Շկենդիայից` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ🎥

18/07/2024 - 23:58

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը տանը հաղթել էր 2:0 հաշվով։

Պատասխան խաղում Ռուի Մոտայի գլխավորած թիմը կրկին հաղթեց. գրանցվեց 2:1 հաշիվը։

Հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Նոայի» պաշտպան Ալեքսանդր Միլյկովիչը, որին մրցակիցը պատասխանեց 53-րդ րոպեին պատասխանեց Կլիսման Ցակեն։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն «Նոան» 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց. հերոսացավ ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը։

Այսպիսով, «Նոան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ մրցելու է Մալթան ներկայացնող «Սլիմայի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին Աբովյանում, իսկ պատսխան խաղը` օգոստոսի 1-ին մրցակցի մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023