Կկայանա ՀՊԼ-ի պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանկ վաճառքը
«Ալաշկերտի» պաշտպան Ջուլիեն Էյմարդ Բատոինոն կտեղափոխվի «Դունայսկա Ստրեդա», հայտնում է ինսյադեր Սուրեն Մելիքսեթյանը։
Սլովակիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող ակումբը 600 հազար եվրոյով կգնի կոտդիվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերը։
Transfermarkt-ի տվյալներով` այս գործարքը կդառնա Fastex Պրեմիեր լիգայի պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանկ վաճառքը։
Հայկական ակումբներից ավելի շատ գումարով հեռացել է միայն Էդգար Մալաքյանը, որը 2012 թ. հուլիսին «Փյունիկից» 750 հազար եվրոյով տեղափոխվել է «Վիկտորիա Պլզեն»։
600 հազարով «Ուրարտուից» Կազանի «Ռուբին» է տեղափոխվել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
19-ամյա Բատիոնոն «Ալաշկերտում» 3 խաղում 1 գոլ է խփել։ Նախորդ մրցաշրջանում նա նույն ծրագրի շրջանակում հանդես էր գալիս «Վանում», 17 խաղում աչքի է ընկել 2 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Nike Liga, Transfermarkt, Ալաշկերտ, Դունայսկայա Ստրեդա, ՀՊԼ, Ջուլիեն Էյմարդ Բատիոնո, Սլովակիայի առաջնություն