ԿԼ. 1/8, 1/4 և կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքները

ԿԼ. 1/8, 1/4 և կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքները

21/02/2025 - 20:30

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները.

«Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա)

«Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա)

«Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա)

«Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա)

«Կոպենհագեն» (Դանիա) – «Չելսի» (Անգլիա)

«Մոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան)

«Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա)

«Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերկլ Բրյուգե» (Բելգիա)

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 6-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 13-ին։

Կայացել է նաև մրցաշարի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

Քառորդ եզրափակիչ

«Բետիս»/«Վիտորիա Գիմարայնշ» – «Յագելոնիա»/«Սերկլ Բրյուգե»

«Ցելյե»/«Լուգանո» – «Պանատինայկոս»/«Ֆիորենտինա»

«Կոպենհագեն»/«Չելսի» – «Մոլդե»/«Լեգիա»

«Պաֆոս»/«Յուրգորդեն» – «Բորաց Բանյա Լուկա»/«Ռապիդ Վիեննա»

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 10-ին, պատասխան խաղերը` ապրիլի 17-ին։

Կիսաեզրափակիչ

«Բետիս»/«Վիտորիա Գիմարայնշ»/«Յագելոնիա»/«Սերկլ Բրյուգե» – «Ցելյե»/«Լուգանո»/«Պանատինայկոս»/«Ֆիորենտինա»

«Կոպենհագեն»/«Չելսի»/«Մոլդե»/«Լեգիա» – «Պաֆոս»/«Յուրգորդեն»/«Բորաց Բանյա Լուկա»/«Ռապիդ Վիեննա»

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 8-ին։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Տարչինսկի Արենա» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023