ԿԼ. 1/8 եզրափակիչի զույգերն ու փլեյ-օֆֆ-ի ամբողջ ցանցը
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի ու փլեյ-օֆֆ-ի մյուս բոլոր փուլերի վիճակահանությունը։
1/8 եզրափակիչում կկայանան հանդիպումները.
- «Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)
- «Սիգմա» (Չեխիա) – «Մայնց» (Գերմանիա)
- «Լեխ» (Լեհաստան) – «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)
- «Սամսունսպոր» (Թուրքիա) – «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
- «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)
- «Ցելյե» (Սլովենիա) – ԱԵԿ Աթենք (Հունաստան)
- «Ֆիորենտինա» (Իտալիա) – «Ռակուվ» (Լետաստան)
- «Ռիեկա» (Խորվաթիա) – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխան մրցավեճերը` մարտի 19-ին։
Քառորդ եզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
- «Քրիսթալ Փելաս»/ԱԵԿ Լառնակա – «Սիգմա»/«Մայնց»
- «Լեխ»/«Շախտյոր Դոնեցկ» – «Սամսունսպոր»/«Ռայո Վալեկանո»
- «ԱԶ Ալկմար»/«Սպարտա Պրահա» – «Ցելյե»/ԱԵԿ Աթենք
- «Ֆիորենտինա»/«Ռակուվ» – «Ռիեկա»/ «Ստրասբուրգ»
Քառորդ եզրափակիչում ակումբները առաջին խաղերը կանցկացնեն ապրիլի 9-ին, իսկ երկրորդ հանդիպումները` ապրիլի 16-ին։
Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
- «Քրիսթալ Փելաս»/ԱԵԿ Լառնակա/ «Սիգմա»/«Մայնց» – «Լեխ»/«Շախտյոր Դոնեցկ»/«Սամսունսպոր»/«Ռայո Վալեկանո»
- «ԱԶ Ալկմար»/«Սպարտա Պրահա»/«Ցելյե»/ԱԵԿ Աթենք – «Ֆիորենտինա»/«Ռակուվ»/«Ռիեկա»/ «Ստրասբուրգ»
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին, պատասխան մրցավեճերը` մայիսի 7-ին։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կոնֆերենցիաների լիգա