ԿԼ. Ֆիննական ակումբն անհավանական comeback է արել` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ը Հելսինկիի «Բոլտ Արենա» ստադիոնում մրցեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ռունավիկի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Ռունավիկը» 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել։
Պատասխան խաղում «Ռունավիկը» 15-րդ րոպեին Ֆաբիան Նեսը մնաց 10 հոգով։
Տանտերերն ստանալով քանակական առավելություն` սկսեցին հետ բերել առաջին խաղում բաց թողած գոլերի կորուստը։
Միկա Նուտինենի գլխավորած թիմը նախ 18-րդ րոպեին Լուկաս Լանգմանի ջանքերով բացեց հաշիվը, ապա 53-րդ րոպեին Ալեքսանդր Ռինգը հաշիվը դարձրեց 2:0, իսկ 79-րդ րոպեին Սանտերի Հոստիկան խփեց ՀԻԿ-ի երրորդ գոլը։
Երբ թվում էր, թե տանտերերը չեն հասցնի խփել այդքան ցանկալի չորրորդ գոլը, 90+4-րդ րոպեին Գիորգիոս Անցուլասն անկյունայինի խաղարկումից հետո հերոսացավ` դիմակայությունը տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ։
93-րդ րոպեին էլ Հոստիկան դուբլ գրանցեց ու դրեց հանդիպման վերջակետը։
Նշենք, որ ՀԻԿ-ը հանդիպման ընթացքում ուներ անհավանական առավելություն։ Ֆիննական ակումբը կատարել է 60 հարված (15-ը` դիպուկ), իրացրել 20 անկյունային, գնակին տիրել ժամանակի 69 տոկոսը։
Այսպիսով, Հելսինկին ներկայացնող ակումբը հաղթեց 5:0 հաշվով, անհավատալի comeback արեց ու դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի բուլղարական «Արդայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից