ԿԼ. «Քրիսթալ Փելասը» մեծ դժվարությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով հաղթեց Լառնակայի ԱԵԿ-ին։
Լոնդոնում կայացած դիմակայության առաջին խաղում գոլեր չէին գրանցվել։
Պատասխան մրցավեճում «արծիվներից» հաշիվը 13-րդ րոպեին բացեց Իսմայիլա Սարը, որին Կիպրոսի գավաթակիրը 63-րդ րոպեին պատասխանեց Էնրիկ Սաբորիտի դիպուկ հարվածով։
73-րդ րոպեին բասկ պաշտպանը երկրորդ դեղին քարտն ստացավ` ԱԵԿ-ին թողնելով 10 ֆուտբոլիստով։
Քանակական առավելություն ստացած Օլիվեր Գլասների սաները միայն լրացուցիչ ժամանակում կոտրեցին մրցակցի դիմադրությունը. 99-րդ րոպեին նորից աչքի ընկավ Սարը` գրանցելով դուբլ։
Այսպիսով, «Քրիսթալ Փելասը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիկակայություն կանցկացնի «Ֆիորենտինայի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml