ԿԼ. «Սպարտա Պրահա» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարական անձնակազմը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սպարտա Պրահա» – «Արարատ-Արմենիա» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Մեթյու Մաքդերմիդ,
Եզրային մրցավարներ – Դուգլաս Փոթեր, Քրիստոֆեր Ռեյ,
Չորրորդ մրցավար – Քրիստոֆեր Գրեհեմ,
Տեսաօգնականներ – Նիկոլաս Ուոլշ, Գրանտ Իրվայն։
Բոլոր մրցավարները Շոտլանդիայից են։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Պրահայի «Էպետ Արենա» ստադիոնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Մեթյու Մաքդերմիդ, Սպարտա-Պրահա