ԿԼ. Չելսին վստահ հաղթանակ տարավ Սերվետի նկատմամբ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց շվեյցարական «Սերվետի» դեմ։
«Ազնվականները» ավելի բարձր կարգի շնորհիվ կարողացան մրցակցին հաղթել 2:0 հաշվով։ Լոնդոնյան ակումբի գոլերը 50-րդ ու 76-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Քրիստոֆեր Նկունկուն ու Նոնի Մադուեկեն։
Նշենք, որ հանդիպման հերոսներից էր նաև «Չելսիի» դարպասապահ, թիմի նորեկ Ֆիլիպ Յորգենսենը, որը կատարեց 7 սեյվ։
Հավելենք, որ «Չելսին» պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը տարավ Էնցո Մարեսկայի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։
Ավելացնենք, որ կողմերը պատասխան հանդիպումն անցկացնելու են օգոստոսի 29-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնցո Մարեսկա, Կոնֆերենցիաների լիգա, Նոնի Մադուեկե, Չելսի, Սերվետ, Քրիստոֆեր Նկունկու