ԿԼ. «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Լեգիային» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց Լեգիայի «Վարշավայի» դեմ։
Անգլիական գրանդն ամբողջ հանդիպման ընթացքում խաղային լուրջ առավելություն ուներ և մրցակցին հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։
«Ազնվականներից» երկրորդ խաղակեսում դուբլ գրանցեց Նոնի Մադուեկեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տայրիք Ջորջը։
Լեհական ակումբից հանդիպմանը մանսկացեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։
Նշենք, որ «Չելսին» Կոնֆերենցիայի լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթել է անցկացրած բոլոր 9 խաղերում։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից