ԿԼ. Չելսին անսպասելի պարտություն կրեց շվեյցարական ակումբից🎥

ԿԼ. Չելսին անսպասելի պարտություն կրեց շվեյցարական ակումբից🎥

30/08/2024 - 00:47

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց շվեյցարական «Սերվետի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ազնվականները» հաղթել էին 2:0 հաշվով։

Պատասխան խաղում անգլիական գրանդը 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց։

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից հաշիվը 14-րդ րոպեին բացեց Քրիստոֆեր Նկունկուն, որին շվեյցարական ակումբը պատասխանեց Ժերեմի Գիյոմենոյի ու Էնցո Կրիվելիի դիպուկ հարվածներով։

Չնայած պարտությանը` «Չելսին» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ, «Սերվետը» լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023