ԿԼ. «Ուրարտուն» սեփական դաշտում պարտվեց «Նեմանին» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում մրցեց բելառուսական «Նեմանի» դեմ։
Հյուրերը երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու գնդակի առավելություն ստացավ, որին հետագայում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը պատասխանեց մեկ գոլով։
«Ուրարտուի» գոլը խփեց Նիկոլաս Կալուկյանը, իսկ «Նեմանից» աչքի ընկան Անտոն Սուչկովն ու Պավել Սավիցկին։
Տանտերերից մի շարք տպավորիչ սեյվ կատարեց դարպասապահ Գոռ Մատինյանը, այդ թվում` 48-րդ րոպեի հետ մղելով Սավիցկիի իրացրած 11-մետրանոցը։
21-ամյա դարպասապահը, ցավոք, խաղավերջում տեղի ունեցած բախման հետևանքով կարմիր քարտ ստացավ ու բաց կթողնի դիմակայության պատասխան հանդիպումը։
Հայկական ակումբը պարտվեց 1:2 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Հունգարիայի Դյոր քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից