ԿԼ. Ուրարտուն կրկին պարտվեց Բանիկին

ԿԼ. Ուրարտուն կրկին պարտվեց Բանիկին

01/08/2024 - 21:11

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» Երևանում մրցեց չեխական «Բանիկի» դեմ։

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բանիկը» հաղթել էր 5:1 հաշվով։

Պատասխան խաղում «Ուրարտուն» կրկին պարտվեց` այս անգամ 0:2 հաշվով։

Օստռավայից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Էվերթոնն ու Մատեյ Խալուշը։

Այսպիսով, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լքեց հետագա պայքարը, իսկ «Բանիկը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որավակորման երրորդ փուլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023