ԿԼ. Ուրարտուն կրկին հաղթեց Կալևին` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥

ԿԼ. Ուրարտուն կրկին հաղթեց Կալևին` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥

18/07/2024 - 20:51

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» տանն ընդունեց Տալինի «Կալևին» (Էստոնիա)։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։

Պատասխան խաղում Դմիտրի Գունկոյի թիմը կրկին հաղթեց։ Այս անգամ գրանցվեց 2:0 հաշիվը։

Երևանյան ակումբի դուբլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։

Այսպիսով, «Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ մրցելու է Օստռավայի «Բանիկի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին Չեխիայում, իսկ պատասխան խաղն` օգոստոսի 1-ին Երևանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023