ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը «Նեմանի» դեմ պատասխան հանդիպման համար
«Ուրարտուի» մամուլի ծառայությունը հրապարակել է բելառուսական «Նեմանի» դեմ Կոնֆերենիաների լիգայի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը.
Դարպասապահներ – Անդրիյա Դրագոևիչ, Նարեկ Նազարեթյան։
Պաշտպաններ – Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բռատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։
Կիսապաշտպաններ – Արտեմի Գունկո, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլյարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Ժորա Դադամյան։
Հարձակվողներ – Վլադիսլավ Յալովլև, Նիկոլաս Կալուկյան, Դավիթ Հարությունյան։
Նշենք, որ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի հայտացուցակում ընդգրկված Նարեկ Նազարեթյանը 15 տարեկան է։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա չեզոք դաշտում` Հունգարիայի Դյոր քաղաքի «Դիրմոտի» ստադիոնում` հուլիսի 17-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նեմանը» հաղթել է 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կոնֆերենցիաների լիգա, Նարեկ Նազարեթյան, Նեման, Ուրարտու, Ռոբերտ Արզումանյան