ԿԼ. Նորվեգական ակումբների ջախջախիչ հաղթանակներն ու ֆանտաստիկ մրցելույթները 🎥

ԿԼ. Նորվեգական ակումբների ջախջախիչ հաղթանակներն ու ֆանտաստիկ մրցելույթները 🎥

25/07/2025 - 11:16

Նորվեգական ակումբները ֆանտաստիկ մրցելույթ են ուենցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերում։

«Վիկինգը» սեփական դաշտում 7 անպատասխան գնդակ է ուղարկել Սլովենիան ներկայացնող «Կոպերի» դարպասը։ Տանտերերից դուբլ գրանցեցին Սանդեր Սվենդսենն ու Հիլմիր Միքայելսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդերս Բերտելսենը, Զլատկո Տրիպիչն ու Սոնդրե Բյոշհոլը։

«Ռուսենբորգն» էլ տնային խաղում 5:0 հաշվով ջախջախեց լիտվական «Բանգային»։ Տրոնհեյմը ներկայացնող ակումբից հեթ-տրիկ ձևակերպեց Դինո Իսլամովիչը, Սիմեն Նոդրլին ու Միկել Կոնրադսենն էլ մեկական գոլ խփեցին։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։

«Վիկինգ» 7:0 «Կոպեր»

«Ռուսոնբորգ» 5:0 «Բանգա»

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023