ԿԼ. «Նոան» ու «Աբերդինը» չպարզեցին հաղթողին 🎥
ԿԼ. «Նոան» ու «Աբերդինը» չպարզեցին հաղթողին 🎥
28/11/2025 - 01:57

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Աբերդինի» հետ։

Շոտլանդական ակումբից 45-րդ րոպեին հաշիվը բացեց Կևին Նիսբեթը, իսկ Հայաստանի չեմպիոնի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։

Բոսնիացի հարձակվողը Լիգայի փուլում խփել է «Նոայի» բոլոր գոլերն ու 4 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուների պայքարում թուրքական «Սամսունսպորի» ֆուտբոլիստ Մարիուսի հետ երկրորդ տեղում է։ Առաջատարը 5 գոլով Սլովենիան ներկայացնող «Ցելյեի» հարձակվող Ֆրանկո Կովաչևիչն է։

«Նոան» 5 միավորով 23-րդ տեղում է, «Աբերդինը»` 2 միավորով 33-րդ։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը մրցաշարի 5-րդ տուրում դեկտեմբերի 11-ին Երևանում կմրցի Լեհաստանի գավաթակիր «Լեգիայի» դեմ։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025