ԿԼ. «Նոան» ոչ-ոքի գրանցեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։
Ռումինական ակումբի հանդիպման միակ դիպուկ հարվածը 38-րդ րոպեին դարպասի գրավման վերածեց Մանդեյ Էթիմը, իսկ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 73-րդ րոպեին պարտությունից փրկեց Նարդին Մուլահուսեյնովիչը։
Հյուրերը հանդիպման ընթացքում շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն չիրացրին մի շարք իրական գոլային պահեր։
«Նոան» 4 միավորով 11-րդ տեղում է, «Ունիվերսիտատեա Կրայովան»` 1 միավորով 28-րդ։
Հայաստանի չեմպիոնը Լիգայի փուլի երրորդ տուրում նոյեմբերի 6-ին Երևանում կհանդիպի չեխական «Սիգմա Օլոմոուցին»։ «Ունիվերսիտատեա Կրայովան» էլ մրցամցի դաշտում կմրցի Վիեննայի «Ռապիդի» (Ավստրիա) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am